Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Օգոստոս / 2020 : 18-35

Հայտնի Է COVID-19-ի ընթացքը թեթևացնող ալկոհոլային խմիչքը

Գինին պարունակում Է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող Է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Իզվեստրիա»-ին:

Նշվում է, որ կորոնավիրուսը խախտում Է ACE2 սպիտակուցի աշխատանքը, որն առկա է թոքերի, սրտի, երիկամների, ուղեղի հյուսվածքներում եւ անհրաժեշտ է կենսագործունեության համար:

Ռեսվերատրոլը մեծացնում Է ACE2-ի կուտակումը եւ դրանով իսկ նվազեցնում սուր շնչառական դիստրես-ախտանիշի (ՍՇԴԱ) ծանրությունը, որն ուղեկցում Է COVID-19-ին:

Բացի այդ, հակաօքսիդիչը կարող է ճնշել իմունային համակարգի բջիջներին՝ ցիտոկինների քանակության կրճատման հաշվին: Քանի որ ՍՇԴԱ-ի պատճառն այդ թվում չափազանց մեծ իմունային պատասխանն է, ռեսվերատրոլը կարող է լրացուցիչ դրական ազդեցություն ցուցաբերել այդ բարդության ժամանակ:

Ինչպես նշում է հրատարակությունը, ռեսվերատրոլ է պարունակում ոչ միայն գինին, այլեւ խաղողը, հապալասը եւ գետնընկույզը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է 49899անգամ
Վերջին լուրեր