08 / Օգոստոս / 2020 : 16-33

Ռուսաստանում արդյունահանել են ամենախոշոր դեղնաշագանակագույն ալմաստը. այն 236 կարատ է

Յակուտիայի հյուսիսում գտնվող Էբելյախ հանքավայրում 236 կարատ քաշով բյուրեղ են արդյունահանել։  

Դեղնաշագանակագույն ալմաստը հայտնաբերել է «Ալռոսայի» դուստր ձեռնարկությունը՝ «Անաբարի ադամանդները»։  

«Սա Ռուսաստանում հանքարդյունահանված ամենախոշոր գունավոր ալմաստն է։ Ադամանդն ունի 47x24x22մմ չափեր: Թանկարժեք քարի տարիքը, նախնական գնահատմամբ՝ 120-230մլն տարի է»,- ասված է գլխավոր ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ալռոսայի ադամանդները» մասնաճյուղի տնօրեն Պավել Վինիխինի խոսքով՝ սա համաշխարհային մասշտաբով եզակի գտածո է:

Բյուրեղը հանձնել են մասնագետներին՝ գնահատման համար։ Դրանից հետո ընկերությունը կորոշի՝ այն փոխանցել իր վարպետներին երեսպատելու համար, թե վաճառել ամբողջական տեսքով։

Դիտվել է 14911անգամ
Վերջին լուրեր