Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը
Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի ՊՆ տեղակալը, այս մասին հայտնում է Ռազմինֆոն։
Հուլիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել է սրտի անբավարարությունից։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Մամմադովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2015թ֊ից մինչև 2020թ. օգոստոսի 8-ը։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ֊լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն (Osmanov Nizam Ramazan oğlu)։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնել էր մեկ այլ գեներալ֊լեյտենանտի մահվան մասին, որը, սակայն, զորացրված էր և չի հաշվվում որպես կորուստ։
Լուսանկարում՝ Ադրբեջանի ՊՆ նախկին տեղակալ, նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն