Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը: Կայքի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ ասելով, թե այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը նաև հայտնեց, թե ջերմել է եւ դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:
Նկատենք, որ նա իր պաշտոնին նշանակվեց օգոստոսի 6-ին: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ նշանակման օրվանից ի վեր Աշոտ Զաքարյանը դեռևս աշխատանքի չի գնացել, քանի որ հենց նշանակման օրն էլ մեկուսացած է եղել: