10 / Օգոստոս / 2020 : 19-06

«Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկների կենսաթոշակային ստաժը  կրկնակի է հաշվվելու»․ Միշուստին

Ռուսաստանի Դաշնությունում ստաժի հաշվարկման հատուկ կարգ է սահմանվելու COvID-19-ի դեմ պայքարած բժիշկների համար։

Կառավարությունը հաստատել է նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկների կենսաթոշակի անցնելու ստաժը հաշվարկել կրկնակի։ Այսինքն՝ աշխատանքի մեկ օրը՝ երկու օրվա աշխատանքի ստաժ է հաշվարկվելու։

Նշվում է, որ այս նախագիծը Վլ. Պուտինի հանձնարարականն է կառավարությանը։

Միշուստինը նաև նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակն աստիճանաբար բարելավվում է:

«Չնայած, որ երկրում իրավիճակն աստիճանաբար շարունակում է բարելավվել, մենք անընդհատ իրականացնում ենք մշտադիտարկում, որը թույլ է տալիս օպերատիվ հայտնաբերել հիվանդներին և նրանց օգնություն ցուցաբերել»,- հայտնել է կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։

 

 

 

Դիտվել է 14073անգամ
Վերջին լուրեր