«Այսօր առավոտյան կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանում». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:
«Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-հավելել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ Գամալեի անվան ինստիտուտում մշակվել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ՝ հիմնված ադենովիրուսի վրա։ Պատվաստանյութը անցել է բոլոր փորձարկումները և այսօր պաշտոնապես ստացել գրանցում։
Կարդացեք նաև առնչվող հրապարակումը
Հայտնի է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութի անվանումը (լուսանկար)