13 / Օգոստոս / 2020 : 10-55

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:

Նախագահները քննարկել են նաև Լիբանանում առկա իրավիճակը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում:

Դիտվել է 8263անգամ
Վերջին լուրեր