13 / Օգոստոս / 2020 : 22-35

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում․ Արցախի նախագահ

Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Այս մասին հայտնել  է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Խարույկի շուրջ ավելի ջերմացած մեր զրույցը վերաբերում էր փոխադարձ ակնկալիքներին ու անելիքներին: Երիտասարդությունը միշտ պետք է լինի մեր հասարակության շարժիչ ուժը»,- գրել է նա:

Պատասխանելով երիտասարդների հարցերին Արցախի նախագահը ասել է, որ Ադրբեջանի Կիրովաբադը մեր նշանառության տակ է. «Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտվել է 15562անգամ
Վերջին լուրեր