«Ամեն ինչ լավ է». Թրամփ

Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ չորքեշաբթի առավոտյան։
«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են աշխարհում», - գրել է ԱՄՆ նախագահը։

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։