07 / Ապրիլ / 2020 : 16-23

Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակման դեպքի մասին

Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակչուհու մոտ կորոնավիրուսը հաստատվել է այսօր, սակայն մեկուսացված է եղել մի քանի օր շարունակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը։

«Երբ Հայաստանից եկել է գյուղ, ջերմություն է ունեցել, որոշել է թեստավորվել, նրան մեկուսացրել էին, այսօր եկավ դրական պատասխան։ Այս պահին տարվում են մեծածավալ աշխատանքների կնոջ շփման շրջանակն ամբողջությամբ գտնելու եւ մեկուսացնելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ մի քանի հանձնարարականներ է տվել Միրիկ համայնքի ղեկավարին. «Այս պահին տարվում են աշխատանքներ։ Կինը մեկուսացված է, խուճապի կարիք չկա»։

Դիտվել է 4633անգամ
Վերջին լուրեր