Տավուշյան մարտերի ժամանակ շատ քիչ էր մնացել, որպեսզի Ադրբեջանում տեղի ունենար հեղափոխություն․փորձագետ
Տավուշյան մարտերի ժամանակ և հետո, շատ քիչ էր մնացել, որպեսզի Ադրբեջանում տեղի ունենար հեղափոխություն, կամ փողոցով իշխանափոխություն։ Ֆեյսբուքում գրառում է կատարել թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Իլհամը այդ ալիքի դեմն առնելու համար գործի դրեց ոչ միայն բռունցքները, այլ նաև ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկներին ուղիղ ճնշման մեխանիզմը։
Բանը հասավ նրան, որ Ուտինների երկու բնակավայրերում հայտնվեցին մարդիկ, ովքեր ահ ու սարսափ տարածելով, հորդորում էին ուտիններին թողնել Ադրբեջանը։
Այդ ժամանակ շատերն իսկապես ճամպրուկային տրամադրություններ ունեին, բայց չէին կարող հապճեպ որոշում կայացնել, քանի որ ունեին նաև անշարժ գույք, վերջ ի վերջո սրբություն համարվող գերեզմաններ։
Այսօր սակայն սկսվել է ուտինների մասսայական արտագաղթը, նրանք վաճառքի են հանել իրենց անշարժ գույքը, ծերերը չեն հեռանում, սական երիտասարդներին էլ իրենց կողքը չեն ուզում պահել։
Ադրբեջանի իշխանության հավակնորդ ուժերը ոչինչով չեն զիջում ալիևյան կլանին և չպետք է ակնկալենք, որ երևէ այնտեղ իշխանափոխության դեպքում կփոխվի վերաբերմունքը ազգային և կրոնական փոքրամասնություն կազմող բնիկների նկատմամբ, կամ Հայերի և արցախյան հարցի նկատմամբ»,-գրել է Հովհաննիսյանը։