17 / Օգոստոս / 2020 : 11-22

Երբեմն  մարդիկ  իրենց իսկական դեմքը  ցույց են տալիս, երբ քեզ մոտ ամեն ինչ լավ է. Վահե Տեր-Մինասյան

Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի զրուցակիցն է  բժիշկ   Վահե Տեր-Մինասյանը, որը  մեզ  հետ զրույցում  կիսեց  իր  խոհերը  կյանքի կրճատման, առողջության, համավարակի  և մեծագույն բարիքի  մասին:

 

-Բժիշկն  առաջին   հերթին   պե՞տ ք   է  զգայուն  մարդ  լինի:

-Առաջին  հերթին, ո՛չ,  քանի որ  ավելորդ զգայական մոտեցումը կարող է վնասել աշխատանքին, բայց, անշուշտ, պետք է  լինի  էմոցիոնալ  և  կարեկցող:

-Առողջն  ու պիտանին   հաճախ  հակասությունի՞ց  են  ծնունդ  առնում:

-Ոչ  իհարկե,  սրանք  բացարձակ տարբեր հարթությունների մեջ  են:

-Դժվարությունների  ու հիվանդությունների  ժամանա՞կ   են   մարդիկ   ցուցադրում   իրենց իսկական   դեմքը:

-Երբեմն  մարդիկ  իրենց իսկական դեմքը  ցույց են տալիս, երբ քեզ մոտ ամեն ինչ լավ է (ցավոք, ոչ  լավագույն ձևով  է դա  դրսևորվում), իսկ  հիվանդին կամ թույլին  կարեկցելը, միշտ  չէ, որ խոսում է բարության մասին։ Շատ ավելի կարևոր է  չնախանձելը...

-Ի՞նչն  է  բոլոր  դեղերից  լավագույնը:

-Լավ  տրամադրությունը  և  ամուր  ընտանիքը:

-Ինչի՞  պատճառով  է  կրճատվում  մեր  կյանքը:

-Երբեմն  անիմաստ  մանրուքների, որոնց  հաստատ  պետք  չէր  ուշադրություն  դարձնել:

-Շոպենհաուերը  կարծում  էր, որ  մարդու  երջանկության  ինը  տասներորդը  կախված   է  առողջությունից:

-Անշուշտ, միայն  առողջ  մարդը  կարող է  լիովին  վայելել կյանք կոչվածը:

-Համավարակը  ստիպեց  Հայաստանին  և  ամբողջ  աշխարհին  փոխել  իրենց ապրելակերպը:Ե՞րբ  կնահանջի  այն:

-Ցավոք, սուրճ  չեմ  խմում, որ  բաժակի հատակին գտնեի  պատասխանը (ժպտում է):

-Համամի՞տ  եք   Ջոն   Ռեյնի  այն   մտքի  հետ,որ  լավ  վիրաբույժը  պետք  է  ունենա  արծվի աչք, առյուծի  սիրտ  և  կնոջ  ձեռքեր:

-Լավ  ակնոցը,  հիմնավոր  գիտելիքներն  ու ժամանակակից  գործիքները  կարող են փոխարինել:

-Եթե  սերը  երկար  է  մնում  պլատոնական  վիճակում,  կործանվու՞մ  է:

-Այն  երբեք  այդպիսին  չի  էլ  լինում:

-Ի՞նչն  է  մեծագույն  բարիքը:

-Հենց  ինքը՝  կյանքը՝  իր  մեծ  դժվարություններով  ու  փոքրիկ  հաճույքներով:

Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 29368անգամ
Վերջին լուրեր