17 / Օգոստոս / 2020 : 20-37

Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանին

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Գաբրիել Բալայանը  վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև  զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը:

Դիտվել է 24010անգամ
Վերջին լուրեր