18 / Օգոստոս / 2020 : 10-55

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում օգոստոսի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում
 
Օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 327 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 43657անգամ
Վերջին լուրեր