18 / Օգոստոս / 2020 : 14-20

«Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց»․ Աննա Հակոբյան (լուսանկարներ)

«Նիկոլ Դումանի տուն-թանգարանում տիկին Վալյայի հետ պատրաստում ենք Ժենգյալով հաց»,-  գրել է Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ հրապարակել։  

 

«Անհնար է Արցախ գալ ու չհամտեսել Ժենգյալով հաց։ 25 տեսակի կանաչիներով պատրաստված հացը արցախյան խոհանոցի զարդն է, տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը։

Ի դեպ Ժենգյալով հացն արդեն գրանցել է ռեկորդներ։ 2018 թվականի նոյեմբերին Հադրութում պատրաստվել է ամենաերկար ժենգյալով հացը։

1 ժամ 30 րոպեում արցախցի տանտիկինները պատրաստել են 20 կգ 885 գրամ քաշով և 2 մետր 83 սմ երկարությամբ ու 71սմ լայնությամբ ժենգյալով հաց:

Ռեկորդը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագիրք»-ում»:

Դիտվել է 14240անգամ
Վերջին լուրեր