Սիրիայում պայթյունից ռուս գեներալ է զոհվել

Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Դեր Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։
Տուժել է ևս երկու զինծառայող, որոնք նույնպես ՌԴ-ից են։
Հայտնի է դարձել, որ գեներալ-մայորին անմիջապես տարհանել է ու բուժօգնություն են ցուցաբերվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Նրան հետմահու կպարգևատրեն։
ՊՆ-ում խոստացել են ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը զոհվածի ընտանիքին:
Պատրաստեց yelaket.am-ը