Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է

Ռուս ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է և գտնվում է անգիտակից վիճակում։
Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը, որով նա Տոմսկ քաղաքից մեկնում էր Մոսկվա՝ արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հաղորդել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Թռիչքի ընթացքում հանկարծակի վատացել է ռուս գործչի ինքնազգացողությունը։
Նրան ինքնաթիռից անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Այս պահին Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցներից մեկի տոկսիկովերակենդանացման բաժանմունքում, դեռ գիտակցության չի եկել։
Ավելի ուշ նա հավելել է, որ գործիչը, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:
«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել է Յարմիշը։
Պատրաստեց yelaket.am-ը