Համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակը՝ ունենք իրավիճակի կայունացում․ Արսեն Թորոսյան

Գնահատելով և համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակը կարող ենք հանգել, որ ունենք իրավիճակի կայունացում և դրան նախորդող անկման միտումը կարծես թե դադարել է։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նշեց, որ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի․ «Այդ մասով որևէ խնդիր չունենք»։
«Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունը՝ այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու։
Նախարարը հավելեց, որ պետք է սպասենք և ակնկալենք, որ կտրուկ անկումներ, եթե նույնիսկ անկում էլ լինի, դժվար թե կարողանանք արձանագրել․ «Սայան առնվազն այս վիճակում և նման կառավարելիության վիճակում պահպանելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանենք»։