20 / Օգոստոս / 2020 : 12-51

Արցախում COVID-19 է հաստատվել ևս 7 քաղաքացու մոտ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակ (COVID-19) է հաստատվել ևս 7 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:
 
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
 
Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8522 փորձանմուշի հետազոտություն:

Դիտվել է 7472անգամ
Վերջին լուրեր