Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Օգոստոս / 2020 : 17-26

Նավալնիի կինը դիմել է Պուտինին՝ պահանջելով թույլ տալ իր ամուսնու տեղափոխությունը Գերմանիա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ իր ամուսնու տեղափոխությունը Գերմանիայի կլինիկաներից մեկը, գրում է meduza.io-ն:  

«Ներկա պահին իմ ամուսինը գտնվում է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Ես կարծում եմ, որ Ալեքսեյ Նավալնիին որակյալ բուժօգնություն է հարկավոր Գերմանիայում... Պաշտոնապես դիմում եմ Ձեզ՝ պահանջելով թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի տեղափոխումը Գերմանիա»,- ասվում է ՌԴ նախագահին հասցեագրված դիմումում:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու հարցով վերջինիս ներկայացուցիչներից Կրեմլում պաշտոնական դիմում չեն ստացել, սակայն տեղյակ են, որ այդ մասին հաղորդագրություններ եղել են սոցցանցերում: 

«Որքան մեզ հայտնի է, մեր բժիշկները Գերմանիայից օդանավով ժամանած բժիշկներին հրավիրել են այցելել հիվանդանոց, մասնակցել կոնսիլիումին, ստանալ բոլոր տեղեկությունները բուժման մեթոդների, առկա անալիզների մասին և այլն։ Չգիտեմ՝ գերմանացիները գնացել են, թե ոչ, բայց մեր բժիշկները կապի մեջ են»,-ասել էր Պեսկովը՝ հավելելով, որ բուժող բժշկի կարծիքով՝ մինչև վերջ հայտնի չէ, թե ինչն է դարձել Նավալնիի հոսպիտալացման պատճառը, այդ պատճառով նրա տեղափոխումը դեռևս հնարավոր չի լինի։

«Դա կարող է վտանգ ներկայացնել նրա առողջության համար»,-ասել է Պեսկովը:

Դիտվել է 23207անգամ
Վերջին լուրեր