07 / Ապրիլ / 2020 : 20-38

Բրջոնիին պալատական «շուտ» սարքելով՝ խախտում եք նրա իրավունքը, զբաղվելու եմ այդ տղայի հարցով. Նաիրա Զոհրաբյան
 

Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուսալքված քաղաքացիներ, չաությամբ մի ընդունեք մեր ասածը հարգելի իշխանություններ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եվ այդ ֆեյք-ֆաբրիկային քսի մի տվեք մեր վրա: Այդ ռեսուրսները, որ ծախսում ենք ինչ-որ Ջանի Բրջոնիներին սարքելու պլատական «շուտեր», դուք դրանով ոտնահարում եք նրա իրավունքը, ես զբաղվելու եմ այդ տղայի հարցով: Նա ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդ է եւ դուք նրան սարքում եք պալատական «շուտ»: Եթե դուք եք դա անում: Իսկ եթե որեւէ այլ մարդ է անում, ուրեմն այդ այլ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության: Մի արեք դա, կարանտինի ուղարկեք ձեր ֆեյք ինդուստրիան եւ եկեք բոլորս զբաղվենք մեր գործով»,-ասաց նա:

Դիտվել է 6842անգամ
Վերջին լուրեր