Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Օգոստոս / 2020 : 21-17

 Նավալնին կտեղափոխվի  Գերմանիա բուժման նպատակով

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման նպատակով:

Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Գերմանական բրիգադը որոշել է, որ Նավալնուն կարող են տեղափոխել: Լսելով հարազատների պահանջները՝ նրանք այդ ռիսկն իրենց վրա են վերցնում, մենք դեմ չենք»,-ասել է նա:

Նշվում է, որ Նավալնինն կտեղափոխեն օգոստոսի 22-ի առավոտյան:

 Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել է:  Տոմսկից-Մոսկվա ուղեւորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում: Քաղաքական գործիչն այժմ կոմայի մեջ է:

Դիտվել է 15062անգամ
Վերջին լուրեր