Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության կադրերը (տեսանյութ)

Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում․ դեպքի վայրից համապատասխան տեսանյութը հրապարակվել է Вестник Дамаска տելեգրամյան ալիքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր yelaket.am-ը, պատահարից հետո գեներալ-մայորին անմիջապես տարհանել են դեպքի վայրից և բուժօգնություն ցույց տվել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս հետմահու ներկայացվել է պետական պարգևի: ՊՆ-ն խոստացել է զոհված գեներալի ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Տեսանյութը՝ այստեղ։