Երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը․ ԱՀԿ ղեկավարը նշել է ժամկետը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրիեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի երկու տարի հետո: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ 1918-ին բռնկված իսպանական գրիպի համաճարակը տևել է երկու տարի․ «Մենք այժմ ունենք ավելի շատ տեխնոլոգիա, իհարկե, ավելի շատ կապեր։ Վիրուսն ավելի արագ տարածվելու հնարավորություն ունի», -ասել է նա: Միևնույն ժամանակ, նշվում է, որ տեխնիկական զարգացումը և գիտելիքները կարող են օգնել դադարեցնել համաճարակը:
Թեդրոս Ադան Գեբրիեսուսը նաև նշել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն անմիջապես չի հանգեցնի հիվանդության դադարեցմանը:
Պատրաստեց yelaket.am-ը