24 / Օգոստոս / 2020 : 21-19

Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ,- գրումէ Ռազմինֆոն։

Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ ևս փորձելու է բամադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Արդեն այսօր՝ օգոստոսի 24-ի երեկոյան, Ադրբեջանի ՊՆ-ն մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակում է նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց:


Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարը

 

Ադրբեջանի ՊՆ հրապարակումը

 

Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:

Ավելին՝ ադրբեջանական կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

 

Ադրբեջանի ԶՈւ հետախույզները այդ սև (разгрузка)-ով:

 

Նշենք, որ սա ադրբեջանական նման գործելաոճի առաջին դեպքը չէ: Նույն կերպ ադրբեջանական հանդերձանքով իբրև դիվերսանտ էին ներկայացրել նաև 2014-ի ամռանը Ադրբեջանում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին:

Դիտվել է 158527անգամ
Վերջին լուրեր