25 / Օգոստոս / 2020 : 14-07

Ադրբեջանական «Յաշմայի» ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ունեցած 60% դրական արդյունքն եմ ուզում հասկանալ. Ալեն Ղուլյան

«Ադրբեջանական «Յաշմայի» ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ունեցած 60% դրական արդյունքն եմ ուզում հասկանալ։ Կհուշ՞եք որն ա։ Է՞ն, որ հատուկ նշանակության խմբերի ջախջախումից հետո Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը ստիպված ՀՆ ուժերի հետախուզության պետին (գնդապետ Վուգար Յուսիֆով), շտաբի պետին (մայոր Սամիդ Իմանով) և բրիգադներից մեկի հրամանատարին է (փոխգնդապետ Մուրադ Միրզաև) մարտի դաշտ նետել, վարի տվել, որից երկուսին թողել դաշտում ու թռել (բրիգադի հրամանատարի դին մի շաբաթից հետո են փոխարինել)։

Թե՞ էն, որ ՀՆ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Միրզոևը գործողություններից հետո ամոթից մի որոշ ժամանակ կադրերում չէր երևում` անհետացել էր։ Ի դեպ` իրենց տիրույթում խոսում էին նաև, որ 2016-ի ապրիլին նա էլ է վիրավորվել։ Դա էլ մի օր կպարզվի։


Եթե չգիտեն` ասեմ, որ երեքն էլ հատուկ պատրաստություն են անցել Թուրքիայում և Պակիստանում, իսկ դրանցից երկուսը նաեւ ԱՄՆ-ում»,- գրել է Ալեն Ղուլյանը։

Դիտվել է 101972անգամ
Վերջին լուրեր