25 / Օգոստոս / 2020 : 22-35

Կորոնավիրուսից Գյումրիում բուժաշխատող է մահացել

Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Վերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։

Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել, նմուշառվել է, տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ և մահացել է, ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։

Աղբյուրի տեղեկություններով, նա աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, այստեղ վարակման դեպքեր չկան․ այստեղի աշխատակիցներն աշխատանքի մտնելուց առաջ պարտադիր նմուշառվում են։

 

Դիտվել է 19493անգամ
Վերջին լուրեր