27 / Օգոստոս / 2020 : 09-37

Հայկ Նահապետի ու Խորենացու ոսկորները մի շարժեք գերեզմանում․ Արտակ Սարգսյան

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան վերջին հարցազրույցի ժամանակ մասնավորապես անդրադառնալով արաբներին ու ասորիներին հայրենադարձնելու իր առաջարկության հետևանքով ստացած հանրային բուռն արձագանքին, համեմատականներ է անցկացրել Տիգրան Մեծի ու Արգիշտի թագավորների ժամանակաշրջանի հետ։ 

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը անդրադառնալով վերոնշյալ հարցազրույցին, իր ֆեյսբուքյան էջում Զ․ Սինանյանին խորհուրդ է տալիս գերեզմանում չշարժել Հայկ Նահապետի ու Խորենացու ոսկորները։

«Կրկին Սփյուռքի հանձնակատարը «փայլեց» ժողովրդագրական քաղաքականության ոլորտում իր մտքերով:

Ընդամենը մեկ նախադասությամբ պետք է անդրադառնամ. եթե խնդիրը Հայաստանը գրավիչ դարձնելն է, ապա պետք է նախ այն գրավիչ դարձնել Հայաստանում և Արցախում ապրողների համար, որ չլքեն հայրենիքը, հետո աշխարհի մնացյալ հայության համար, որ վերադառնան հայրենիք. այս պարագայում ինքնին այն կլինի գրավիչ ժամանակակից երկիր և որևէ ջանք չպետք է գործադրել նրա ժողովրդագրական կազմի փոփոխության հարցում. դա անմտություն է փոքր երկրի պարագայում. ժողովրդագրական նման քաղաքականությունը մեծ կայսրություններին է բնորոշ, փոքր երկրները վարում են ճիշտ հակառակը՝ նրանք ձգտում են դառնալ մոնոէթնիկ, որ չձուլվեն...

Հայկ Նահապետի ու Խորենացու ոսկորները մի շարժեք գերեզմանում...»,- գրել է Ա․ Սարգսյանը։

Դիտվել է 12659անգամ
Վերջին լուրեր