Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2020 : 13-28

Եթե դասարանում մեկ աշակերտ վարակված լինի, բոլորը կարող են վարակվել. Արսեն Թորոսյանը կանոնների պահպանման կարևորության մասին
 

Մտահոգություններ կան արդյո՞ք, որ սեպտեմբերի 15-ից դպրոցների բացվելուց հետու ու տնտեսական սահմանափակումների թուլացմանը զուգահեռ կարող է համաճարակի երկրորդ ալիք սկսվել:

Ազատության եթերում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ նման երևույթ կարող է տեղի ունենալ. «Մենք երկրորդ ալիք կամ կրկնակի ակտիվացում կարող ենք սպասել սկսած մարդկանց մեծ շարժունակությունից՝ տնտեսական ակտիվություն, դպրոցների բացում, ինչպես նաև ավելի ցուրտ սեզոնից:

Մենք դա հասկանալով ու հաշվարկելով ենք որոշումներ կայացրել և մտել պրոցեսի մեջ: Մենք հասկանում ենք, որ առանց դրա կունենանք կրթության իրավունքից զրկված հարյուր հազարավոր երեխաներ:

Մենք հասկացանք, որ հեռավար կրթությունը որևէ կերպ չի կարող փոխարինել առկա կրթությանը: Բայց միևնույն ժամանակ պետք է համակերպվենք կանոններով դասի գնալու հետ, քանի որ դրա այլընտրանքը դասի չգնալն է»:

Թորոսյանն օրինակ բերեց ամերիկյան ճամբարից, որտեղ առանց կանոնների դասի գնալու արդյունքում վարակը մեկ երեխայից տարածվել է մոտավորապես 95 տոկոսի վրա. «Եթե մենք դասարանում ունենանք մեկ վարակակիր աշակերտ, ով չգիտի այդ մասին, իսկ մյուսները չկրեն դիմակ, չպահեն սոցիալական հեռավորություն, նույնկերպ շփվեն, մենք այդ դասարանում ունենալու ենք գրեթե 100 տոկոսանոց վարակում: Դա կնշանակի 100 տոկոսանոց ցուցանիշ արդեն իրենց ընտանիքներում՝ ավելի խոցելի մարդկանց շրջանում»:

Ամեն դեպքում Թորոսյանն ասաց, եթե այսօր օրական լինի 1000 դեպք, պատրաստ են դրանք սպասարկել. «Բայց պետք է անենք ամեն ինչ փոքր թվեր ունենալու համար, քանի որ 100 դեպքից մոտավորապես 2-ն ավարտվում են մահվան ելքով: Դա աշխարհում լավագույն ցուցանիշն է»:

Դիտվել է 14893անգամ
Վերջին լուրեր