27 / Օգոստոս / 2020 : 14-23

«Դժբախտաբար դա միակ դեպքը չէ»․ Թորոսյանը՝ կորոնավիրուսից մահացած 30-ամյա երիտասարդի մասին, ով չուներ քրոնիկական հիվանդություններ

Այսօր Ազատության եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից մահացած 30-ամյա երիտասարդի մասին, ով չի ունեցել քրոնիկ հիվանդություններ:

Նախարարի խոսքերով, դեպքն ուսումնասիրվել է. «Դժբախտաբար դա միակ դեպքը չէ: Մենք էլի ենք ունեցել, 42-ամյա քաղաքացի մահացավ, ով չուներ քրոնիկական հիվանդություններ: Կոնկրետ այդ դեպքը որոշակի տարօրինակություններ ուներ սկզբնական շրջանում բուժօգնության դիմելու մասով:

Փաստացի ուշացել է հոսպիտալիզացիան ու տեղափոխումը մեր ենթակայության բուժհաստատություն: Բուժումը սկսվել է այլ՝ ոչ մասնագիտացված կլինիկայում:

Հնարավոր է, որ դրանով է պայմանավորված այդ ողբերգական դեպքը: Չնայած որևէ մեկն ապահովագրված չէ: Մենք, դժբախտաբար, էլի ենք նման դեպքեր ունեցել»,-ասաց նա։

Դիտվել է 63151անգամ
Վերջին լուրեր