Շիրակի մարզում կորոնավիրուսի 30 նոր դեպք է հաստատվել
Օգոստոսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 49 բնակիչ է բուժվում։ Այս մասին yelaket.am տեղեկացավ Շիրակի մարզպետարանից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9502 նմուշառում, որից 8148-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 30 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 539 քաղաքացի, նրանցից 111-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 534 բնակիչ։
62 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք: