28 / Օգոստոս / 2020 : 10-59

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ օգոստոսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում
 

Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 181 նոր դեպք և 276 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:

Դիտվել է 37695անգամ
Վերջին լուրեր