29 / Օգոստոս / 2020 : 15-01

Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը  հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Նրանցից 4-ը նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1-ն էլ մեկուսացման մեջ է եղել: Մեկ դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Մինչ օրս՝ նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն:

Դիտվել է 7086անգամ
Վերջին լուրեր