01 / Սեպտեմբեր / 2020 : 12-20

Դուք չեք տեսնի, թե որևէ տեղ գրված է, որ քաղաքացիներին ազատ շրջանառության զենք է տրվելու. Բալայան

 

Դուք չեք տեսնի, թե որևէ տեղ գրված է, որ քաղաքացիներին ազատ շրջանառության զենք է տրվելու, աշխարհազորը, ենթադրվում է, որ համապատասան ներգրավվումը լինելու է բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: 

Գաբրիել Բալայանը նշեց, որ զենքը, սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ բնակավայրում։

«Չգիտեմ ինչից է ենթադրությունը վերցված, որ պետք է քաղաքում կամ համայնքներում շրջեն զինված մարդիկ, նման բան գոյություն չունի, այո, մենք ենթադրում ենք, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրերում ավելացնելու ենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք զենքը բաժանել», - ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարը։

Բալայանի խոսքով՝ այս նախաձեռնությունը միտված է պատրաստելու բնակչությանը հնարավոր մարտական գործողություններին։

Նա ասաց, թե նախատեսում են մինչև 70 տարեկան անձանց ընդգրկել աշխարհազորում։

«Նրանք ստանալու են համապատասխան հանձնարարություն, օգտվելու են համապտասխան սոցիալակն երաշխիքներից», - եզրափակեց խոսքը փոխնախարարը:

Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Երկրապահ կամավորական միության անդամների հետ անդարադառնալով դիտարկմանը ասաց ՊՆ փոխնախարարը: 

«Լրիվ տաբեր բաներ են, ԵԿՄ-ն իրավաբանական անձ է, տարբեր սոցիալական ծրագրեր կարող են անել, էլի աջակցություն են անում բանակին, ՊՆ-ն իր ուժերի ներածին չափով աջակցում է նման ՀԿ-ներին, մենք նաև նախատեսում ենք առանձին քննարկում անել ու չեմ կարծում, որ եթե անգամ դժգոհություններ կան,  դրանք հիմնավոր են, իսկ եթե կան, շատ շուտով այդ դժգոհությունները կփարատվեն», - ասաց Բալայանը։

Դիտվել է 11707անգամ
Վերջին լուրեր