01 / Սեպտեմբեր / 2020 : 15-36

 «Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժածները 24, 32, 33, 46 տարեկան տղամարդիկ են. Նոր մանրամասներ

 

Տուժածները տեղափոխվել են Երևան

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:

33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:

32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:

46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:

24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան

Դիտվել է 23501անգամ
Վերջին լուրեր