«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից տուժածներից 4-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. 2-ը վիրահատվել են
«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«32 եւ 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաեւ կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:
Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»,-գրել է նա: