Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Սեպտեմբեր / 2020 : 17-33

Ես չունեմ հարցի պատասխանը՝ մենք Ապրիլյանում հաղթել ենք, թե՝ ոչ. Արայիկ Հարությունյան

Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Ապրիլյան պատերազմի մասին:

«Կարող ենք ֆիքսել, որ Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, սակայն չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր Ադրբեջանի Զինված ուժերի առջև: Ինչպես գնահատել սա: Այն, որ դիրքեր գրավել են, գրավել են, այն որ չկան ոչ ստրատեգիական դիրքեր, այդպես է: Բայց, արդյո՞ք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից ու հաղթանակ Ադրբեջանի կողմից»,-ասաց նա:

Հարությունյանի խոսքերով, Ադրբեջանը տասնյակ միլիոնների զենք է ձեռք բերել, անընդհատ ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե ժամերի ընթացքում հաջողություն կունենան, ինչն այդպես չէ՝ դա ցույց տվեցին Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը:

Դիտվել է 8166անգամ
Վերջին լուրեր