03 / Սեպտեմբեր / 2020 : 11-09

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 26-ը չի զեկուցվում, 2-ը գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 26-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Վարժական հավաքներ հայտարարելու մասին,

-              Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր:

Դիտվել է 6079անգամ
Վերջին լուրեր