Հայկական զինուժի կորուստները 2020–ի հուլիս ամսին
2020 թվականի հուլիսի 1-31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 7 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից,- գրում է Razm.info-ն։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալվեցին դիրքային մարտեր։
Մարտական
• Կապիտան Սոս Էլբակյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Մայոր Գարուշ Համբարձումյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Շարքային Արթուր Մուրադյանը զոհվել էր հուլիսի 23-ին։ Մուրադյանը Տավուշյան մարտերի ընթացքում հուլիսի 14-ին ստացել էր վիրավորում և տեղափոխվել էր հոսպիտալ։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
Ոչ մարտական
• Շարքային Ալիկ Մանուկյանը մահացել էր հուլիսի 18-ին։ Մանուկյանին հրազենային վիրավորումով հայտնաբեր էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։