05 / Սեպտեմբեր / 2020 : 15-33

Վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ։

Այս մասին ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Զինծառայողներից  ոչ մեկը լուրջ վնասվածք չունի և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,-ասել է ՊՆ խոսնակ  Շուշան Ստեփանյան։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, Mercedes և ՀՀ ՊՆ «ԳԱԶ 3308» մակնիշի ավտոմեքենաները ։

Դիտվել է 36944անգամ
Վերջին լուրեր