05 / Սեպտեմբեր / 2020 : 17-25

Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը արձակել է ավելի քան 3000 կրակոց․ ԱՀ ՊՆ

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 3000 կրակոց:

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը:

Դիտվել է 18173անգամ
Վերջին լուրեր