Ծիածանը չի հանդիսանում ԼԳԲՏ անձանց խորհրդանշանը․ ո՞ր գույնն է հանված ԼԳԲՏ անձանց նշանում
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻՔ, ՈՐ…
Ծիածանը չի հանդիսանում ԼԳԲՏ անձանց խորհրդանշանը (սիմվոլը):
Ծիածանը Աստծու և կենդանի էակների միջև հաստատված ուխտի նշան է:
Աստվածաշնչում գրված է՝ 12 Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. 13 իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ: Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը: 14 Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ: 15 Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ: Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան: 16 Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»: (Գիրք Ծննդոց 9:12-16)
Ծիածանն ունի 7 (յոթ) գույն` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
ԼԳԲՏ անձանց խորհրդանշան համարվող կեղծ (ֆեյք) ծիածանն ունի 6 (վեց) գույն՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ և մանուշակագույն:
Ինչպես տեսնում եք ԼԳԲՏ անձանց նշանում ծիածանից հանված է ԵՐԿՆՔԻ գույնը՝ երկնագույնը:
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան