Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հետտավուշյան ժամանակահատվածում անընդհատ ընթացքի մեջ են. Տիգրան Աբրահամյան
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հետտավուշյան ժամանակահատվածում անընդհատ ընթացքի մեջ են։ Դրա խոշոր փուլը հուլիսի 29-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածն էր, սակայն դրանից հետո էլ տարբեր փաթեթավորումների ներքո, տարբեր մասշտաբի մարտավարական պարապմունքներն ու զորավարժությունները շարունակվում են։ Այս մասին իր էջում գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյան:
«Ճիշտ է՝ դրանց ծավալների, ներգրավվող զինտեխնիկայի, անձնակազմի մասին ոչ հաճախ է տեղեկություններն ամբողջությամբ հրապարակվում կամ դրանք որոշ դեպքերում լինում են ուռճացված, սակայն փաստ է, որ հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են և համագործակցության և զարգացման առավել խորը փուլ են մտել։
Այսպիսի եզրահանգման կարելի է գալ, որ միայն համատեղ զորավարժություների փաստով, այլ ռազմական, քաղաքական, տնտեսական դաշտում նկատելի խորացող համագործակցությամբ և ինտենսիվացող բանակցություններով»,-նշում է նա: