07 / Սեպտեմբեր / 2020 : 21-42

Աշխարհը պետք է պատրաստվի նոր համավարակի. ԱՀԿ 

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության ներկայիս համավարակը վերջինը չէ, այդ իսկ պատճառով աշխարհը պետք է ժամանակին պատրաստվի նոր համավարակին: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը,փոխանցում է ТАСС -ը։

«Սա վերջին համավարակը չէ: Պատմությունը սովորեցնում է մեզ, որ հիվանդությունների և համավարակների բռնկումները, ըստ էության, կյանքի մի մասն են: Երբ գա հաջորդ համավարակը, աշխարհը պետք է ավելի պատրաստված լինի, քան այս անգամ»,- արձանագրել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրեյեսուսը ընդգծել է՝ «Քովիդ-19»-ի համավարակը  «բազմաթիվ դասեր է տալիս բոլորին»: Դրանցից մեկն այն է, որ առողջությունը շքեղության պարագա չէ նրանց համար, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ անհրաժեշտություն է և մարդկային իրավունք»։

ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ առողջապահության համակարգն իրենից ներկայացնում է «հասարակական, տնտեսական և քաղաքական կայունության հիմքը»:

 

 

 

Դիտվել է 77755անգամ
Վերջին լուրեր