08 / Սեպտեմբեր / 2020 : 17-25

Հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով. Արայիկ Հարությունյան

Հարգելի ՛ հայրենակիցներ

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատել Կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով:

Այսօր այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն` նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:

Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի հայտերը պետք է ԱՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը:

Արցախի նախագահ ԱրայիկՀարությունյան

 

Դիտվել է 1434049անգամ
Վերջին լուրեր