08 / Սեպտեմբեր / 2020 : 21-30

Թքեմ էս իրավիճակը ստեղծողի երեսին, մի օր ջրի երես դուրս կգաս, էսպես չի մնա, բայց սարը չես քանդելու․ Գեղամ Օհանյան


Եկանք հասանք տեղ, արդեն ոստիկանությունն է պարտադրում մեր դիրքապահներին, որ թողեն Լիդիանին, հացի ու աղբի ավտոմեքենաները մտցնեն ներս։

Ուրեմն գիշերվա տուրոդմփոցը հեչ, իրենց ոստիկանների վրա ձեռք բարձրացնելը հեչ, իրենց ոստիկանների աչքի առաջ քաղաքացիներին ծեծելը հեչ, բայց Լիդիանի պահակների հացն ու կացը մեջ։ Այ էստեղ են ասել՝ տանձ, խնձոր, մանդարին, այ քեզ հիմար նապաստակ։

Մարդ մեկ-մեկ զզվում է էս անարդարությունից։ Թքեմ էս իրավիճակը ստեղծողի երեսին, մի օր ջրի երես դուրս կգաս, էսպես չի մնա, բայց սարը չես քանդելու, ով ուզում ես եղիր, ինչ պաշտոն ուզում ես ունեցիր, սարը մերն է, մե՛րը, իսկ քեզ ուղարկելու ենք գրողի ծոցը․․․

Հոգի հանեցիք արդեն, էս լակոտությունը չեք մարսելու․․․

Գեղամ Օհանյան

Դիտվել է 12980անգամ
Վերջին լուրեր