14 տարի եթերում լինելուց հետո Քարդաշյանի շոուն փակվում է

«Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան իրապատում շոուն փակվում է 14 տարի եթերում լինելուց հետո։ Այս մասին հայտնել է Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում։
Երկրպագուներին հասցեագրված ուղերձում Քիմը նշել է, որ ընտանիքը ծանր սրտով է եկել նման որոշման։
«Երախտապարտ եմ բոլորին, ովքեր հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին վերջին 14 անհավանական տարիներին։ Այդ շոուն մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին հիմա կանք, և ես մշտատես պարտական կլինեմ նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել մեր կյանքը»,-գրել է հեռուստաաստղը։
Վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2021 թվականի սկզբին։
Շոուի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։
