09 / Սեպտեմբեր / 2020 : 10-08

14 տարի եթերում լինելուց հետո Քարդաշյանի շոուն փակվում է

«Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան իրապատում շոուն փակվում է 14 տարի եթերում լինելուց հետո։ Այս մասին հայտնել է Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում։

Երկրպագուներին հասցեագրված ուղերձում Քիմը նշել է, որ ընտանիքը ծանր սրտով է եկել նման որոշման։

«Երախտապարտ եմ բոլորին, ովքեր հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին վերջին 14 անհավանական տարիներին։ Այդ շոուն մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին հիմա կանք, և ես մշտատես պարտական կլինեմ նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել մեր կյանքը»,-գրել է հեռուստաաստղը։

Վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2021 թվականի սկզբին։

Շոուի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։

Դիտվել է 15672անգամ
Վերջին լուրեր