Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Սեպտեմբեր / 2020 : 21-26

Ռուսական Սու-27-ն ամերիկյան հետախույզ ինքնաթիռ է որսացել Սև ծովի օդային տարածքում

Ռուսական Սու-27 կործանիչը չորեքշաբթի օդ է բարձրացել՝ որսալու ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Սև ծովի օդային տարածքում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը,- փոխանցում է РИА Новости

Նշվում է, որ օդային տարածքի վերահսկողության ռուսական միջոցները Սև ծովի չեզոք ջրերի գլխավերևում ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային նշակետ են նկատել:

«Օդային նշակետը պարզելու և ՌԴ պետական սահմանի խախտումը թույլ չտալու համար օդ է բարձրացվել Սու-27 կործանիչը, որի անձնակազմը բացահայտել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ ինքնաթիռը, որին ուղեկցել է Սև ծովի օդային տարածքում թռչելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 14339անգամ
Վերջին լուրեր