Սեպտեմբերի 10-ի աստղագուշակ
Խոյ
Այսօր Խոյերի մտածողությունն ավելի նպատակաուղղված կդառնա: Առաջին տեղում կարող են հայտնվել ցուցումների, պաշտոնական պարտականությունների, կարիերային աստիճանով առաջխաղացման հետ կապված թեմաները: Խոյերը, որոնց դուր չի գալիս ներկայիս աշխատանքը, կարող են հեռանալու դիմում ներկայացնել: Հնարավոր է մասնակցություն խորհրդակցության, սերտ շփում ղեկավարության և վերադաս ատյանների հետ:
Ցուլ
Ցուլերին աստղերը խոստանում են հետաքրքիր և արդյունավետ օր: Հարթ կընթանա շփումը, տեղեկատվության հետ աշխատանքը: Չարժե հետաձգել հրաժեշտի այցերը, վերջնական հանդիպումներն ու բանակցությունները, տվյալների կամ ստորագրությունների հավաքագրումը: Օգտակար կապերն արժե պահել ապագայի համար: Հաջող պահ է վիզաների ձևակերպման և երկարաձգման համար: Լավ օր է այն Ցուլերի համար, ում աշխատանքը կապված է գործուղումների հետ:
Երկվորյակ
Երկվորյակների համար այսօր չկան մանրուքներ, օրվա թեման կենսական կարևորության պահը կլինի: Հնարավոր է պահանջվի փաստաթղթերի առանցքային փաթեթի քննարկում: Արժե ցանկացած գնով հաղթահարել դժվարությունները և անհրաժեշտ մարդկանց հասցնել ձեր կարծիքը: Հակառակ դեպքում՝ հարցը կարող է լուծվել առանց ձեր պահանջները հաշվի առնելու: Չարժե հետաձգել այցելությունը բանկ, հարկային տեսչություն, ապահովագրական ընկերություն:
Խեցգետին
Խեցգետինների համար այսօր կարևոր է մրցակցի կարծիքը: Հնարավոր է երկխոսություն ամուսնու, կարևոր հաճախորդի, խորհրդատուի, պատվիրատուի հետ: Օրը հարմար է նախկին պայմանագրերի և ապագայի վերաբերյալ նախնական համաձայնությունների հաստատման, համագործակցության դաշտի ընդլայնման համար: Նախաձեռնությունը կպատկանի երկրորդ կողմին, բացառված չէ, որ նրան էլ վերապահված լինի վերջին խոսքի իրավունքը:
Առյուծ
Առյուծներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ առօրյա հարցերի վրա՝ առանձնացնելով առաջնային կետերը: Օրը հարմար է աշխատանքային խորհրդակցությունների, գործնական նամակագրության հետ աշխատանքի, տեղեկատվական ծառայությունների հետ կապի համար: Հնարավոր է ստիպված լինեք քննարկել նորություններն աշխատանքային կոլեկտիվում և մերձավոր շրջապատում, մտածել ժամանակացույցի օպտիմալացման մասին:
Կույս
Այս օրը Կույսերի համար բավականին արդյունավետ է: Աճում է արկածախնդրության, ռիսկային փորձարկման հաջող ելքի հավանականությունը: Վիճելի իրավիճակում կարելի է հասցնել ազդել դեպքերի վրա և մասամբ ուղղել դրանք ձեր օգտին՝ գտնելով անհրաժեշտ տվյալներ, ճիշտ բառեր կամ համապատասխան զրուցակից: Ոգևորության ներհոսք է սպասվում ազատ մասնագիտությունների ներկայացուցիչներին:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում ծանրութեթև անել յուրաքանչյուր բառը և չուշացնել առանցքային թեմաների քննարկումը: Ճիշտ դիրքորոշումը կօգնի ոչ միայն հարթել վիճելի հարցը, այլև հավելյալ արտոնություններ ստանալ: Հնարավոր է կարևոր խոսակցություն ծնողների, ղեկավարության, ենթականերից մեկի հետ: Չարժե զրուցակիցների վրա ավելորդ ճնշում գործադրել. արդյունքը կարող է անկանխատեսելի լինել:
Կարիճ
Կարիճներին սպասվում է տեղեկատվական հագեցած օր: Հանգամանքների հաջող ընթացքը կօգնի վերջին պահին օգուտ քաղել հեռացող հնարավորություններից: Արդյունք կտան նպատակային որոնումները, ուղևորությունները, այցերը: Իրադրությունը թույլ է տալիս ոչ միայն փոխանակվել նորություններով, այլև առաջ ընթանալ կարևոր թեմայի ուսումնասիրման մեջ, ընդլայնել և նոր մակարդակի բերել հետաքրքրող ոլորտում ձեր գիտելիքները:
Աղեղնավոր
Աղեղնավորներին օրը թույլ է տալիս իրավիճակին և իրենց հնարավորություններին այլ դիտանկյունից նայել: Տեխնիկական անսարքությունները, աշխատանքային և կենցաղային խնդիրները կարող են մասամբ շտկվել միջոցներ ներդնելու հաշվին: Կարող են վնասները փոխհատուցելու և ռեսուրսները համալրելու յուրօրինակ եղանակներ, ֆինանսավորման այլ աղբյուրներ, բիզնեսին աջակցելու նոր ճանապարհներ ի հայտ գալ:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին այսօր կայցելի լուսավորությունը: Բացառված չէ, որ հանկարծակի տեսնեք ցանկալին ստանալու ավելի հաջող եղանակ: Կարող եք նաև բացթողումը լրացնել կամ հավելյալ բոնուսներ ստանալ արդիականությունը կորցնող իրադարձություններից: Արժեքավոր տեղեկատվությունը կարող է ստացվել վերջին պահին՝ սուր ճգնաժամի րոպեին: Օրը հարմար է ուղևորությունների և շփումների համար, հաջողություն է խոստանում կարճաժամկետ գործերում:
Ջրհոս
Այսօր Ջրհոսները գաղտնիության կարիք են զգում: Չարժե ժամանակից շուտ հրապարակել ձեր նոր ծրագրերը, կապերը, երթուղիները: Խորհուրդ է տրվում գաղտնիության պահպանում աշխատանքային գործողություններում և բանակցություններում: Այսօր արած բացահայտումը կարող է ձեր անձնական սեփականությունը լինել կամ հայտնի լինել մարդկանց միայն շատ նեղ շրջանակի: Կարող է անակնկալ մատուցել ինքնազգացողությունը:
Ձկներ
Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար:Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն,անկասկած, կգնահատվեն: